Նոր սակագնային պլաներ



Նոր սակագնային պլաներ

Նոր Գրառում itArsen » 27 Հուն. 2014, 16:22

Այստեղ կխոսենք մեզ առաջարկվող սակագնային պլաներից որնել ավելի շահավետ,որ փաթեթն է համեմատաբար էժան և այլն
Նկարն
itArsen

Անդամի ավատարը
Ադմինիստրատոր
Ադմինիստրատոր
 
Գրառումներ: 974
Գրանցված: 24 Հուն. 2011, 01:35
Բնակավայրը: Երեվան

Պատ. Նոր սակագնային պլաներ

Նոր Գրառում itArsen » 27 Հուն. 2014, 16:23

Գործարկվել է Beeline–ի նոր «All in 1500» հետվճարային սակագնային փաթեթը

Beeline–ը հայտարարում է «All in 1» (Բոլորը 1–ում) շարժական կապի հետվճարային սակագնային փաթեթների շարքի ընդլայնման մասին։ Շարքը համալրվել է նոր «All in 1500» սակագնային փաթեթով։ Միանալով «All in 1500» սակագնային փաթեթին և վճարելով ամսական 1500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում։ Սակագնային փաթեթով նախատեսված է նաև 150 ՄԲ շարժական ինտերնետ և 50 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր։ «Աշխատելով պարզ, հարմար, քեզ համար կարգախոսի ներքո Beeline–ը շարունակում է հանդես գալ նոր առաջարկներով։ «All in 1» արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ շարքի ընդլայնումը կընձեռի ավելի մեծ ընտրության հնարավորություն մեր բաժանորդներին»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ «All in 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ծառայությունների մնացորդը կարող են ստուգել զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի րոպեների մնացորդը, փաթեթում ներառված SMS–ների և ՄԲ–երի մնացորդը: Փաթեթում ներառված րոպեները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի այլ ֆիքսված և տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։ «All in 1500» սակագնային փաթեթի բաժանորդների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաև «Ինտերնետ Փաթեթ» և «Իմ մեղեդին» ծառայությունները։ Անցումն այլ սակագնային փաթեթներից բաց է։ «All in 1» սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ http://www.beeline.am կայքում, զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ։


Աղբյուրը ՝ http://aysor.info/am/news/30900
Նկարն
itArsen

Անդամի ավատարը
Ադմինիստրատոր
Ադմինիստրատոր
 
Գրառումներ: 974
Գրանցված: 24 Հուն. 2011, 01:35
Բնակավայրը: Երեվան


Վերադառնալ դեպի Բջջային կապ

Ընդանուր ֆորումի վիճակագրությունը

Այժմ այս ֆորումը դիտում են: Չգրանցված օգտագործող և Հյուր(եր): 1

cron