Windows 7 - VPN սերվեր



Windows 7 - VPN սերվեր

Նոր Գրառում itArsen » 25 Փետր. 2012, 15:52

Քչերը երևի գիտեին որ Windows 7-ի տակ հնարավոր ա առանց երրորդ կողմի ծրագիր քաշելու VPN սերվեր կանգնացնել, քանի որ Բիլ Գեյթսը (չգիտես ինչի) մի քիչ խորն ա թաքցրել էդ հնարավորությունը... :)
Ստորև քայլ առ քայլ կնկարագրեմ թե ինչպես Windows 7-ի ստանդարտ գործիքներով ստեղծել VPN սերվեր:

Քայլ 1. Բացում ենք Network Connections (ցանցային միացումները) և սեղմում Alt կոճակը, որից հետո՝ <New Incoming Connections> (նոր մուտքային միացում)
Նկարն
Քայլ 2. Ընտրում ենք համակարգի օգտվողներին որոնք իրավունք կունենան օգտվել այդ միացումից, որից հետո սեղմում ենք Next
Նկարն
Քայլ 3. Ընտրում ենք մուտքային միացման «ճանապարհը»
Նկարն
Քայլ 4. Ընտրում ենք ցանցային ծրագրերը որոնք կարող են փոխանցվել տվյալ միացմամբ:
Նկարն
Քայլ 5. Ստանում ենք ինֆո թե ով տվյալ համակարգի օգտվողներից կարող է օգտվել մեր նոր միացումից և փակում ենք այն...
Նկարն
Ահա VPN սերվերը պատրաստ է

Մի փոքր լրացում ևս. եթե ցանկանում ենք, որ սերվերին կպնող կլիենտները կարողանան միանալ այն ցանցերին որին կպած է հենց սերվերը պետք է՝

Քայլ 1. Բացում ենք Network Connections (ցանցային միացումները) և աջ կոճակով սեղմում մեր նոր միացմանը
Նկարն
Քայլ 2. <Networking> Թաբում ընտրելով Internet protocol version 4 (TCP/IPv4)-ի <Properties>-ը (հատկությունները)
Նկարն
Քայլ 3. Նշում ենք <Allow callers to access my local area network>
Նկարն
Ամեն ինչ պատրաստ է...

Աղբյուրը՝ http://arajin-angam.blogspot.com
Նկարն
itArsen

Անդամի ավատարը
Ադմինիստրատոր
Ադմինիստրատոր
 
Գրառումներ: 974
Գրանցված: 24 Հուն. 2011, 01:35
Բնակավայրը: Երեվան

Windows 7 - VPN կլիենտ

Նոր Գրառում itArsen » 25 Փետր. 2012, 15:59

ինչպես Windows 7 օպերացիոն համակարգի ստանդարտ գործիքներով միանալ VPN սերվերին, այսինքն Windows 7 կլիենտի նկարագրությունը.

Քայլ 1. Բացում ենք <Network and Sharing Center> և ընտրում <Set up a new connection or network>
Նկարն
Քայլ 2. <Connect to a workplace>
Նկարն
Քայլ 3. <Use my Internet connection (VPN)>
Նկարն
Քայլ 4. Մուտքագրում ենք VPN սերվերի IP-ն և միացման անունը
Նկարն
Քայլ 5. Մուտքագրում ենք մուտքանունը և գաղտնաբառը
Նկարն
Քայլ 6. Վերջ. Սեղմում ենք <Connect now> միանալու համար կամ <Close> պատուհանը փակելու համար (որից հետո հետագա միացման համար անհրաժեշտ կլինի ուղղակի մտնել <Network Connections> որպեսզի գտնեք միացման նշանը)
Նկարն

Աղբյուրը՝ http://arajin-angam.blogspot.com/
Նկարն
itArsen

Անդամի ավատարը
Ադմինիստրատոր
Ադմինիստրատոր
 
Գրառումներ: 974
Գրանցված: 24 Հուն. 2011, 01:35
Բնակավայրը: Երեվան


Վերադառնալ դեպի Ցանցեր

Ընդանուր ֆորումի վիճակագրությունը

Այժմ այս ֆորումը դիտում են: Չգրանցված օգտագործող և Հյուր(եր): 1

cron