Մեկնարկեց “ArmNet 2011” նախագիծը



Մեկնարկեց “ArmNet 2011” նախագիծը

Նոր Գրառում itArsen » 17 Նոյ. 2011, 12:14

Այսօր մեկնարկեց “ArmNet Awards 2011” համահայկական ինտերնետային մրցույթը և “ArmNet 2011” միջոցառումների շարքը, որոնք կազմակերպվում և իրականացվում են SP Marketing Solutions, Orange Արմենիա ընկերությունների և Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ կողմից:

ArmNet 2011-ի շրջանակներում կանցկացվեն Հայաստանում ինտերնետի զարգացմանը նվիրված 3 միջոցառում, որոնցից երկուսն առաջին անգամ անցկացվել են նախորդ` ArmNet 2010-ի շրջանակներում, իսկ վերջինը Հայաստանում այս տարի տեղի է ունենալու առաջին անգամ:

“Armnet 2011”-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:

Նախագծի միջոցառումներից առաջինը` “Armnet Awards 2011” hայկական ինտերնետ-կայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:

Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն 8 լավագույն կայքերին հետևյալ անվանակարգերում.
• Դիզայն և հարմարավետություն
• Նորարարություն
• Տեխնիկական կատարում
• Բովանդակություն
• Տարվա առաջընթաց
• Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի կողմից առավելագույն թվով ձայներ ստացած կայքը)
• Ժողովրդական ընտրություն (ըստ հանրային քվեարկության)
• Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

“Armnet 2011” ինտերնետային մրցույթն անց է կացվելու մեկ փուլով, որի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և կընտրեն հաղթողներին` ըստ անվանակարգերի, ինչպես նաև կորոշեն մրցույթի գլխավոր մրցանակակրին:

Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն, որն իրականացվում և ապահովվում է Nikita Mobile ընկերության կողմից: Բոլոր այցելուները SMS հաղորդագրության միջոցով կկարողանան քվեարկել իրենց նախընտրած կայքի համար: Քվեարկելու համար պետք է հեռախոսահամարից ուղարկել SMS 10-41 կարճ համարին (1 SMS-ի գինը` 50 դրամ, ներառյալ ԱԱՀ), բովանդակության մասում նշելով նախընտրած մասնակից կայքի մասնակցության հատուկ համարը: Մեկ կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ, սակայն նույն բաժանորդը կարող է քվեարկել այնքան թվով կայքերի օգտին, որքան կցանկանա: Քվեարակության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած կայքը կճանաչվի «Ժողովրդական ընտրություն» անվանակարգի հաղթող:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 3-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

«Վստահ ենք, որ կկարողանանք վերստեղծել այն հետաքրքիր ու դինամիկ մթնոլորտը, որ կար ArmNet 2010-ի ժամանակ, և այս տարի նույնպես մրցույթը թույլ կտա բացահայտել և ճանաչել հայ մասնագետների կողմից ստեղծված նոր և որակյալ կայքեր, որոնք անհայտ կմնային հանրությանը առանց ArmNet-ի, ճիշտ այնպես, ինչպես օրինակ Փարաջանովի թանգարանի կայքն անցյալ տարի» նշեց SP Marketing Solutions ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Մենք ուրախությամբ ենք միանում այս նախագծին, որը մեր կազմակերպության համար յուրօրինակ փորձ է լինելու: 1997թ. ի վեր Հայաստանի Ինտերնետ Հանրություն ՀԿ-ն կառավարում է ինտերնետի Հայաստանյան դոմենը և իրականացնում տարբեր ծրագրեր ոլորտը զարգացնելու համար: Մեզ համար այսօր մեծ հետաքրքրություն է մասնակցել և աջակցել վեբ կայքերից լավագույնների գնահատմանը: Այսպիսի նախագծերը կարևորագույն դեր են խաղում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման և առաջխաղացման գործում», ասաց Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի նախագահ Իգոր Մկրտումյանը:

Մրցույթին գրանցման և մասնակցության մասին բոլոր մանրամասները կարելի է գտնել ArmNet 2011-ի պաշտոնական կայքում` www.armnetawards.am

ArmNet 2011-ը նաև ներառում է ինտերնետին և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: Կոնֆերանսին կմասնակցեն հրավիրված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Կոնֆերանսի խորագիրն է “Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ”:

ArmNet կոնֆերանսի շրջանակներում այս տարի ելույթ կունենան ՏՏ ոլորտի այնպիսի միջազգային ականավոր մասնագետներ, ինչպիսիք են Begun կազմակերպության կոմերցիոն տնօրեն Դմիտրի Դանիլենկոն, Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Twitter-ի ծրագրային հավելումների զարգացման գլխավոր մենեջեր Րաֆֆի Կրիկորյանը, France Telecom-ի պորտալների և NExT ապրանքների գծով փոխտնօրեն Թոմաս Կոլերը, Artviko-ի գլխավոր գործընկեր Յարոսլավ Գրեշիլովը, Opera Software /ԱՊՀ/ կազմակերպության hանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը և այլոք:

«ArmNet 2011-ն ունի խիստ ներկայացուցչական կազմով ժյուրի և շատ հետաքրքիր բանախոսներ: Այս մարդկանց համաժամանակյա ներկայությունը Երևանում կօգնի ստեղծել բացառիկ միջավայր, որտեղ հայ մասնագետները կարող են մտքեր և այցեքարտեր փոխանակել իրենց հանրաճանաչ գործընկերների հետ: Որպես ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություն, որն առաջատարն է շարժական ինտերնետի ոլորտում` մենք մեզ պատասխանատու ենք զգում նաև Հայաստանում վեբ միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Ուրախ ենք արդեն երկրորդ տարին շարունակ լինել Հայաստանում ինտերնետի այս մեծ տոնը նախաձեռնողներից », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Այս տարի առաջին անգամ Հայաստանում ArmNet 2011-ի շրջանակներում տեղի կունենա նաև «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը, որի նպատակն է մեկ հարկի տակ միավորել Ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին, որոնք շուրջ 3 օր ներկայացնելու և թեսթավորելու են իրենց նորարար նախագծերն ու մտահղացումները Ինտերնետի ոլորտում:

Նախաձեռնության նպատակն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռներեցության ու նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծման խթանումը Հայաստանում:Կազմակերպիչները հույս ունեն, որ «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի շնորհիվ Հայաստանի նորարարական ընկերությունների շարքին կմիանան նորաստեղծ ընկերություններ, ինչը գործուն ներդրում կլինի նորարարական տնտեսության կայացման և զարգացման գործում:

Ավելի մանրամասն մրցույթի, կոնֆերանսի և Startup weekend-ի ընթացակարգին ծանոթանալու, ինչպես նաև մասնակցության համար այցելեք “ArmNet 2011”-ի պաշտոնական կայք` http://www.armnetawards.am/


Աղբյուրը` http://www.aysor.indo
Նկարն
itArsen

Անդամի ավատարը
Ադմինիստրատոր
Ադմինիստրատոր
 
Գրառումներ: 974
Գրանցված: 24 Հուն. 2011, 01:35
Բնակավայրը: Երեվան

Պատ: Մեկնարկեց “ArmNet 2011” նախագիծը

Նոր Գրառում Armed » 20 Նոյ. 2011, 00:17

:)) Շատ լավա,մնում ա հաղթել :-\
Նկարն
Armed

Անդամի ավատարը
Գլխավոր մոդերատոր
Գլխավոր մոդերատոր
 
Գրառումներ: 43
Գրանցված: 27 Հուն. 2011, 00:38
Բնակավայրը: Yerevan

Պատ: Մեկնարկեց “ArmNet 2011” նախագիծը

Նոր Գրառում itArsen » 20 Նոյ. 2011, 00:38

Armed գրել է::)) Շատ լավա,մնում ա հաղթել :-\

հա բա ոնց,բայց կարևորը մասնակցությունը հաղթելը ետքանել կարևոր չի ;)
Նկարն
itArsen

Անդամի ավատարը
Ադմինիստրատոր
Ադմինիստրատոր
 
Գրառումներ: 974
Գրանցված: 24 Հուն. 2011, 01:35
Բնակավայրը: Երեվան


Վերադառնալ դեպի ՏՏ նորություններ

Ընդանուր ֆորումի վիճակագրությունը

Այժմ այս ֆորումը դիտում են: Չգրանցված օգտագործող և Հյուր(եր): 1

cron